Պարգեւատրվել են ինքնասպանության փորձերը կանխած փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև 2018 թ. ընթացքում ՀՀ քաղաքացիների ինքնասպանության փորձերը կանխելու համար պարգևատրվել են համակարգի մի շարք աշխատակիցներ:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար-բաժնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանը, նույն վարչության հատուկ հրշեջ ջոկատի խմբի հրամանատար, փ/ծ մայոր Արման Գրիգորյանը, ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Արթուր Ճաղարյանը, նույն կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Արթուր Վելյանը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փ/ծ կապիտան Տիգրան Սարգսյանը պարգևատրվել են հուշանվերներով:




Լրահոս