Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի կազմակերպումը և որ կառույցի բարձրագույն ատյանում գալիք նախագահությունը Հայաստանի արտաքին քաղաքականութան գլխավոր առաջնահերթություններից է։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց ՖՄԿ գլխավոր քարտուղարի շնորհավորանքները և բարեմաղթանքները արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման ընթացքը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած ընդլայնված կազմով խորհրդակցության արդյունքները՝ շեշտելով, որ գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Հայաստանը մոբիլիզացրել է բոլոր ուժերը։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև գագաթաժողովի հետ կապված բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր։




Լրահոս