ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը պատասխանում է Տարոն Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարոն Մարգարյանը ինձ ավագանու մանդատից զրկելու քայլին գնացել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:  «Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը խուճապի մեջ է: Դա չի փրկելու, չի օգնելու: Ես ավելի համառ ձևով զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, և դուք դա շատ շուտով կտեսնեք: Արել եմ դա միշտ, նույնիսկ երբ քաղաքական գործունեությամբ չէի զբաղվում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս