ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու մանդատներ տալու մասին:
Մասնավորապես, ավագանու «Ելք» խմբակցության անդամ Էդուարդ Աղջանյանի փոխարեն, ով նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, մանդատ ստացավ Վիկտոր Ենգիբարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի փոխարեն` Նելլի Խարդյանը:
Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի փոխարեն մանդատ ստացավ Ռուբեն Ռուբինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում