Beeline-ը և Եվրոպական իրավաբանական ծառայությունը հայտարարում են «Իրավաբան 24»բացառիկ ծառայության վաճառքի մեկնարկիմասին, որի շնորհիվ Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ բարձրակարգ խորհրդատվություն իրավաբանական հարցերով։
Համեմատաբար ցածր բաժանորդավճարի դիմաց հաճախորդները կարող են միանալ «Իրավաբան 24» սակագնային պլաններից որևէ մեկին և ստանալ շուրջօրյա իրավաբանական խորհրդատվություն ու այլ իրավաբանական ծառայություններ՝ կախված սակագնային պլանից։
«Մեր նպատակն է ստեղծել պարզ և հարմար պայմաններ մեր բաժանորդների համար` ոչ միայն հեռահաղորդակցության, այլ նաև այլ ոլորտներում։ Beeline-ը ձգտում է միշտ օգնել իր հաճախորդներին, և մենք վստահ ենք, որ պրոֆեսիոնալ իրավաբանների հետ համագործակցության շնորհիվ կարող ենք իրավաբանական ծառայությունները հասանելի դարձնել նրանց համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Իրավաբան 24» ծառայությունըտրամադրվում է Եվրոպական իրավաբանական ծառայության հետ համագործակցությամբ և առաջարկում է առավել պահանջված ծառայություններ. «բանավոր իրավաբանական խորհրդատվություն», «վստահի՛ր բանակցություններն իրավաբանին», «տիպային փաստաթղթերի և դրանց լրացնելու հետ կապված խորհուրդների տրամադրում» և «գրավոր խորհրդատվություն»։ Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել ծառայությունը Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Բաժանորդավճարը կազմում է 3.000-ից 25.000 դրամ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում։