Գյումրեցի զոհված զինվոր Մարտին Գրիգորի Խաչատրյանի համար հոգեհանգստյան կարգ է մատուցվել: Որոշում է կայացվել նրան տեղափոխել եկեղեցի, քանի որ ինքնասպանության վարկածը դեռեւս ապացուցված չէ:
Հիշեցնենք, որ Մարտին Գրիգորի Խաչատրյանը ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածները ստուգելու ուղղությամբ:
ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, Զինվորական ՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները:
1998 թվականին ծնված Մարտին Խաչատրյանը ուշ է զորակոչվել առողջական խնդրի պատճառով: Հարազատները ArmLur.am-ին պատմել են, որ դեռ մանկուց տղան հաճախակի է հիվանդացել ու խնդիրներ է ունեցել սրտի հետ կապված: Սակայն այդ հանգամանքը հաշվի չի առնվել:
Թե ինչ հանգամանքներում է կատարվել դեպքը հարզատները որեւէ տեղեկություն չունեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Շուշանիկ Օհանյան