Պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին, այսպիսով՝ կսպասենք քեզ, Ալեն Սիմոնյան. այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Ալեն Սիմոնյանը դիմել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը՝ ավագանու առաջիկա նիստին իր ներկայությունը ապահովելու համար։ Որպես խմբակցության ղեկավար արձագանքելով գործընկերոջս տեսաուղերձին՝ պետք է ասեմ, որ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ կետի 4-րդ ենթակետը՝ պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։ Այսպիսով՝ կսպասենք քեզ, Ալեն Սիմոնյան ջան»,- գրել է Դավիթ Խաժակյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: