Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ հյուրընկալվելու համար եւ գոհունակությամբ նշել, որ երկրում տեղի ունեցած քաղաքական գործընթացները հանգուցալուծվել են Վեհափառի եւ Հայոց եկեղեցու համերաշխության ուղերձին համահունչ:

Վեհափառը վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին մաղթել է հաջողություններ եւ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ երկրի բարեկեցության, դժվարությունների հաղթահարման, ձեռքբերումների եւ հաջողությունների ամրագրման:

Այնուհետեւ վարչապետ Փաշինյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ներքաղաքական իրադարձություններին, եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ այլ խնդիրներին:




Լրահոս