«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արդեն մեկ ամիս է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պայքարում է Սոթքի ոսկու հայնքավայրը տանող ճանապարհը և Սոթքից Արարատի ոսկու կորզման գործարան տանող երկաթուղին փակած անօրինական պահանջներ ներկայացնող ցուցարարների դեմ։ Մեկ անգամ չէ այս հարցը հրապարակայնացվում ԶԼՄ-ների միջոցով։ Ցուցարարները հանդիսանում են անօրինական քրեական խմբավորումներ, որոնք ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակը փորձում են օգտագործել իրենց անօրինական խմբային շահերը առաջ տանելու համար։
Այն հանգամանքը, որ բազմաթիվ լրատվամիջոցներ մեզ խնդրում են փաստարկներ և ապացույցներ ներկայացնել, որ բողոքի գործողությունների կազմակերպիչներն իսկապես հանրությանը հայտնի այսպես կոչված «Չղջիկներ»-ն են՝ պաշտոնապես Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության անվտանգության ծառայության և հեռուստատեսությունների կողմից թեմայի վերաբերյալ արված արխիվային տեսանյութներ, որտեղ նույն անձինք փորձում են իրենց «շահերն առաջ տանել» ըստ պատեհության»։
Մանրամասները՝ տեսանյութում։