Մովսես Հակոբյանը նշանակվեց գխավոր ռազմական տեսուչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն այսօր գրել էր, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանը նշանակվելու է Գլխավոր ռազմական տեսուչ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»:

Հավելենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Միքայել Հարությունյանը:




Լրահոս