«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Դարբինյանն ունի հինգ անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան, բազմաբնակարան բնակելի շենք, հողամաս ու արտադրական նշանակության շինություն: Ավտոմեքենաները երեքն են՝ «GAZ 24», «GAZ 322132» և «RANGE ROVER SPORT Supercharged 5.0» մակնիշների:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 52 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 849 հազար դրամ, որից 1 միլիոն 71 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 777 հազար 950 դրամը ստացված վարկեր:
Պաշտոնյան բացի այս ամենը ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 30 միլիոն 817 հազար 200 դրամ: Կինը՝ Գայանե Դարբինյանը, հայ տարարագրել է միայն դրամական մի ջոցներ, որոնք կազմել են 44 միլիոն 200 հազար դրամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: