
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը: Մասնավորապես հարցին՝ արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն տեսնում է, Բաբլոյանը նշեց.
«Արտահերթ ընտրությունների հարցը, ոչ միայն վարչապետն է առաջ քաշում, այլ նաեւ տարբեր քաղաքական ուժեր այդ հարցի շուրջ կարծիք են արտահայտում: Կարծում եմ, որ դա ընդհանուր քննարկումների հարց է եւ, երբ կհասունանա հարցը, կնստենք սեղանի շուրջ, որոշում կընդունենք»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան