ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել.
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռաֆիկ Մաշադյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:
Սփյուռքի նախարարի տեղակալ է նշանակվել Դավիթ Սարգսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Սարգսյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։
Առողջապահության նախարարի տեղակալ է ն շանակվել Անահիտ Ավանեսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։