Աժ պատգամավորների միջնորդությունն ընդունվել է. ե՞րբ ազատ կարձակվի Սամվել Բաբայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ԱԱԾ մեկուսարանի դիմաց են հավաքվել Սամվել Բաբայանի ընկերները, ովքեր տեղեկություն են ստացել Սամվել Բաբայանի ազատ արձակման մասին: Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայցը, որով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը և պահանջվում է կայացնել արդարացման որոշում, որը, սակայն քննելը ժամանակ է պահանջում:

Սակայն նշենք, որ միևնույնժամանակ Վճռաբեկ դատարան վարույթ է ընդունվել նաև ԱԺ ատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի դիմումները, որով միջնորդություն են ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար:

Տեղեկություններ են շրջանառվում, որ Վճռաբեկ դատարանը հենց այդ միջնորդությունն է բավարարել և նրան ազատ կարձակեն այդ հիմքով

Իսկ թե երբ ազատ կարձակեն Սամվել Բաբայանին, դեռ հայտնի չէ:




Լրահոս