Ինչ որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը. երբ կքննվի Սամվել Բաբայանի խափանման միջոցի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը:

Նա պարզաբանել է, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբյանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին:
Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի աշխատակազմի պարզաբանումը` կապված սույն գործի հետ:

Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատը այսօր որոշում է կայացրել Սամվել Բաբայանի և Արմեն Պողոսյանի պաշտպանների, ինչպես նաև ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու մասին: Ամբաստանյալների խափանման միջոցների հարցին քրեական պալատը չի անդրադարձել և որևէ որոշում չի կայացրել:

Ինչ վերաբերում է պատգամավորների երաշխավորությանը, մեր զրուցակիցը մեկնաբանեց, որ խափանման  միջոցների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկու պատգամավորների միջնորդությունը` կապված կալանքից ազատ արձակելու հետ, քննության է առնվելու սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ:




Լրահոս