Ովքեր են ֆինանսների նոր փոխնախարարները և ինչ պաշտոններ են զբաղեցրել նախկինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է համալրել իր թիմը: Մասնավորապես, նա ֆինանսների նախարարի տեղակալներ է նշանակել: Այդ պաշտոններում նշանակվել են Կարեն Թամազյանն ու Արմեն Հայրապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Թամազյանը ֆինանսների նախարարությունում նոր մարդ չէ, նա մինչ այս 2013 թվականից զբաղեցնում էր ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Արմեն Հայրապետյանը եւս ոլորտում նոր մարդ չէ:

Ընդ որում` նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հետաքրքիր միջադեպ էր գրանցվել դեռեւս 2016 թվականի փետրվարի 11-ին, երբ Արմեն Հայրապետյանը ֆինանսների փոխնախարարի կարգավիճակով խորհրդարանում ներկայացնում էր 90 մլն ԱՄՆ դոլար արժողության վարկային հերթական համաձայնագիրը: Այդ ժամանակ նա չկարողացավ պատասխանել պատգամավորների, այդ թվում Փաշինյանի հարցերին` կապված բյուջեի թերհավաքագրման հետ:

Եվ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ նշել էր. «Երկու տարբերակ կա` կա՛մ փոխնախարարը լավ չի պատրաստվել զեկուցմանը, որ թվերը չգիտի, կա՛մ այդ թիվն այնքան վախենալու է, որ չի ուզում հրապարակել»:




Լրահոս