Մայիսի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Մոլդովայի քաղաքացի Մարինա Ս.-ին, որը 2017թ. սեպտեմբերի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հյուսիս-արևմտյան վարչական տարածքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի (խարդախություն) և 30 հոդվածի 3-րդ մասի (հանցագործության նախապատրաստություն) մեղադրանքով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ