Աշոտ Արսենյանի ընկերությունն ընկել է դատարանի դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին շարունակում են խաբել: Ու հիմա պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները: Մայիսի 17-ին պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ Այ Վեյդինգ ՍՊԸ-ից պահանջում է 2 միլիոն դրամ:

Հավանաբար, «Ջերմուկ գրուպ» ընկերությունից այս ՍՊԸ-ն ապրանք է վերցրել եւ դրա դիմաց վճարումը չի իրականացրել: Մինչ այդ, հիշեցնենք, գրել էինք, որ 2018 թվականի հունվարի 18-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարավասության դատարան՝ ընդդեմ «Քաֆեվի» ՍՊԸ-ի՝ պահանջելով ՍՊԸ-ից գանձել 120 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ, Ջերմուկի Արսենյանի ընկերությունը վաճառել է իր արտադրանքը վերոնշյալ ընկերություններին, բայց գումարն այդպես էլ չի կարողանում ստանալ:




Լրահոս