Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վիրաբուժական բաժնի վարիչն ու վիրաբույժը տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտ «Lexus RX330» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Վ. Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում: Բախման հետևանքով ուղևորն (Ա. Գ., ծնված 1965 թ.) անգիտակից վիճակում գտնվում է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները Ա. Գ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Գ. Շամշյանի տեղեկությունններով՝ վարորդն ու վիրավորը աշխատում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Վ. Առաքելյանը՝ որպես վիրաբույժ, Ա. Գաբրիելյանը՝ որպես վիրաբուժական բաժնի վարիչ։




Լրահոս