Ո՞վ թույլ չի տալիս Նորքի գործով կալանավորվածներին դատարան բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կրկին չի կայացել Նորք Մարաշում 2015թ. հայտնաբերված հանցավոր խմբի գործով դատական նիստը:

«Ժողովուրդ» օրաթերթին գործով փաստաբանները հայտնեցին, որ նիստերը չեն կայացել կալանավորներին դատարան չբերելու պատճառով: Ընդ որում` երբ փաստաբանները հետաքրքրվել են, թե ինչու կալանավորներին չեն բերում դատարան, եղել է պատասխան, թե՝ «չեն թողնում»: Ամենայն հավանականությամբ, մտավախություն կա, որ կալանավորներին դատարան բերելն անցանկալի հետեւանքների կարող է հանգեցնել` մասնավորապես, բողոքի ակցիաներ կանցկացվեն, ցուցարարները կշրջափակեն դատարանի շենքը` թույլ չտալով ելումուտը:

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, Հայրենիք ու պատիվ Կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, իսկ ահա, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի, հանցավոր խմբի պարագլուխն է Հայոց Արծիվ կազմակերպության առաջնորդ Արթուր Վարդանյանը:




Լրահոս