Թումանյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել է Իրանի քաղաքացու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 25-ին, ժամը 16:53-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 9ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ավշին Ղալամ Հուսեին Փուրի դին:




Լրահոս