
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը.
«Այժմ ժամանակը չէ դրա մասին խոսելու: Ես ասել էի իմ ֆուտբոլիստներին, որ նրանք պետք է վայելեն այս պահը, քանի որ մենք մի կյանք ենք ապրում: Այն ինչին հասել ենք, պարզապես անհավանական է: Խոսքեր չունեմ»,- ասել է նա: