
«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Սիրիայում գրոհայինների կողմից բացած կրակի հետևանքով չորս ռուս զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, երկու ռուս ռազմական խորհրդատուները տեղում մահացել են: Եվս հինգ ռուս զինծառայողներ ստացել են վնասվածքներ և օպերատիվ կերպով տեղափոխվել են ռազմական հիվանդանոց: Նրանցից երկուսին փրկել չի հաջողվել: