ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ Երևանում. Բանգլադեշում բակի հենապատի փլուզման հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 18:00-18:30-ի սահմաններում Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 152 շենքի 1-ին մուտքի դիմաց հենապատը փլուզվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով վնասվել է կայանված վիճակում գտնվող «Nissan Tida» 35 ՕX 595 համարանիշի ավտոմեքենան, և մեկ այլ «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Հիմնովին վնասվել է նաև քաղաքացիներից մեկի ավտոտնակը: Փլուզման պատճառը անձրևն է եղել, ինչի հետևանքով ողջ բակը հեղեղվել է անձրևաջրերով, և այդ ջուրն էլ իր հերթին լցվել և մինի «վենետիկի» է վերածել շենքի նկուղները: Այնտեղ ջուրը մոտ 1 մետր բարձրություն ունի: Այս պահին միակ սփոփանքն այն է, որ փլուզման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչները: Քաղաքացիներն, փրկարարները և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ «Opel»-ը դուրս են բերել, սակայն «Nissan»-ը դուրս բերելու անհրաժեշտ է հատուկ խումբ և հատուկ տեխնիկա:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ժամանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները, սակայն բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են, որ նշված հատվածը միշտ էլ եղել է վտանգավոր, ու իրենք ավելի քան երեք տարի դիմել են պատկան մարմիններին, սակայն ստացվել է «էշ մի սատկի, գարուն կգա», ու եթե քաղաքապետարանն ու թաղապետարանը օպերատիվորեն արձագանքեին, այն է՝ կատարեին հենապատի երկաթբետոնե ամրացման աշխատանքներ, ապա այսօր կոտրած տաշտակի առաջ չէին հայտնվի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս