Երեկ՝ մայիսի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Կարիկ Ումրեյանը, ով ստացել է «կրծքային և գոտկային շրջաններում կրտած-ծակած վերք» վնասվածքներ և Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Առաքելյանը, ով ստացել է «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» վնասվածքներ:
Մինչ ոստիկանները Արմենիա բժշկական կենտրոնում վիրավորների տվյալներն էին ճշտում, այս անգամ ահազանգ է ստացվել Աստղիկ բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացին Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Վահե Առաքելյանն է:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: