Արդեն հայտնել ենք, որ այսօր Ապարան էին այցելել մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք մասնակցում էին Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Նրանց թվում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Ելք դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը և այլք:
Հիմնական միջոցառումից հետո Սամվել Ալեքսանյանը շարունակեց տոնախմբությունը ապարանցիների հետ՝ ավանդական երգ ու պարով և հյուրասիրությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: