Սարդարապատի հուշահամալիրում մեկնարկեց «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է շքերթը: Նախատեսված է նաև նրա ելույթը։ Մայիսի 28-ի երեկոյան 20.30-ին Երեւանի Հանրապետության հրապարակում համերգ է լինելու. նաեւ ճոխ հրավառություն։