Երեկ՝ մայիսի 27-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։
Պարզվել է, որ վիրավորները Արագածոտնի մարզի Կարբի գուղի բնակիչներ են՝ 59-ամյա Վրեժ Խուրշուդյանը, 34-ամյա Հենրիկ Գրիգորյանը և 33-ամյա Արթուր Բաղդասարյանը։
Ապա սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի հոգի` Կարբի գյուղի բնակիչ 29-ամյա Արգամ Պողոսյանը։
Դեպքի մասին ArmLur.am-ին որոշ տեղեկություններ են հասել: Կարբի գյուղում շրջանառվող տեղեկությունների համաձայն` տուժածներից Արթուր Բաղդասարյանը համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանի եղբայրն է: Նույն լուրերով` դեպքը տեղի է ունեցել համայնքապետի և տեղի քրեական հեղինակություններից մեկի միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով: Խոսքը Քոնչո անունով հայտնի հեղինակության մասին է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ հրազենային վիրավորում ստացած Հենրիկ Գրիգորյանի վիճակը ծանր է, նա ի վիճակի չի եղել անգամ հաղորդում տալու:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: