Որքան ունեցվածք ունի ՍԴ դատավորի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դատավորների ընդհանուր ժողովը ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Դանիելյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում 100 հազար դրամով ավելացել են:

Եթե նա 2016 թվականին ուներ 300 հազար դրամ, ապա անցած տարում նա ունեցել է 400 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ Ե. Դանիելյանը հայտարարագրել է երկու աշխատանքի վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է ընդհանուր 1 մլն 184 հազար դրամ: Բացի այս նա անցած տարեվերջին 6 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստացել: Նշենք, որ Դանիելյանը մոտ 28 տարի աշխատում է դատական համակարգում:




Լրահոս