Վրաստանը սպասում է Նիկոլ Փաշինյանի այցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ Վրաստանի նախագահ Գեգորի Մարգվելաշվիլիի հրավերով մեկնել էր Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպումներ եւ առանձնազրույցներ է ունեցել ինչպես Վրաստանի նախագահի, այնպես էլ վարչապետի հետ: Իսկ ահա օրեր անց Վրաստան է այցելելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա նրա երրորդ աշխատանքային այցն է լինելու՝ Արցախ եւ Սոչի այցելություններից հետո:

Սպասվող այցի եւ հայ վրացական հարաբերությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ: Նա նշեց, թե Վրաստանը սպասում է նրա այցին՝ հույս ունենալով, որ հայ-վրացական հարաբերությունները կլինեն նախկինի պես:

Ամբողջական հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:

 




Լրահոս