Ինչ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ ընտրական օրենսգրքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ այս օրերին զբաղված է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակմամբ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել: Ըստ նրա` ԸՕ- փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու ընտրացուցակների մաքրմանը: Եւ այդպես ցուցակներից հանվելու են ՀՀ-ից վաղուց արտագաղթած անձանց անունները: ԸՕ-ում ներառվելու են նաեւ կրկնաքվեարկությունը բացառող մեխանիզմներ: Միաժամանակ չեն փոփոխվելու առկա որոշ կարգավորումներ՝ բոլոր տեղամասերում տեսանկարահանում եւ օնլայն հեռարձակում, մինչեւ քվեարկությունը մատնահետք թողնելը եւ նախապես ու ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դրսեւորումները կանխելուն, նա տեղեկացրել է, որ նոր իշխանությունն ունի համապատասխան կամք, բացի այդ «Մտադիր ենք քրեաիրավական ոլորտում օրենսդրություն փոխել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ զինանոցը կարողանա կիրառել նման դեպքերի բացահայտման համար»:

Ավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս