Սիրիան ճանաչել Է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Հարավային Օսիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հարավային Օսիայի Հանրապետությունը եւ Սիրիայի Արաբական Հանրապետությունը «…» հայտարարում են ներկայիս կոմյունիկեի հրապարակման ամսաթվից փոխադարձ ճանաչման եւ երկու երկրների միջեւ դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»,- նշվում Է փաստաթղթում:

Իր հերթին, Աբխազիայի նախագահի վարչակազմը հայտնել Է, որ Սիրիան ճանաչել Է հանրապետության անկախությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս