Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանն ուժեղացնել պաշտպանության կենտրոնը և արդեն կողմնորոշվել է տրանսֆերային նպատակի հարցում:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «սերուցքայինների» ղեկավարությունը կենտրոնացել է «Աթլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսի տեղափոխության վրա: Նրա հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո, և «Ռեալը» պատրաստ է վճարել այդ գումարը:Իսպանիայի ավարտված առաջնությունում Խիմենեսը մասնակցել է 23 հանդիպման: