Մայիսի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանություն բերման ենթարկեցին ԱՄՆ քաղաքացի, 26-ամյա Արթուր Գրիգին։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Գրիգը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Արթուր Գրիգորյանը, որը 2009թ թվականի նոյեմբերից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար։
Պարզվել է նաև, որ 2015 թվականաից նա պարբերաբար այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Հերթական այցը այս տարվա ապրիլի 17-ին էր եղել։ Ոստիկանության քրեական հետախույզներին հաջողվեց ճշտել իրավաբանորեն տարբեր անձանց նույնությունը, բացառապես ձեռնարկած միջոցառումներով ստացած օպերատիվ տեղեկությունների արդյունքում։
Գրիգը ոստիկաններին հայտնեց, որ Հայաստան է վերադարձել պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու և հայրենիքում մշտական բնակություն հաստատելու համար։
Քննությունը շարունակվում է։