«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի իշխանությունը, երբ պատրաստվում էր վերարտադրվելու, հոգացել էր, որպեսզի օրենսդրությունը հարմարվի կոնկրետ անձերի պահանջներին: Օրինակ Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները գրվեցին Սերժ Սարգսյանի «հագով», որպեսզի դառնալով վարչապետ, նա շարունակեր իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը: «Ժողովուրդ» օրաթրեթը պարզել է, որ այդ ընթացքում հոգացել են նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մասին,ո րը հիմա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարն է:
Ու հիմա Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածը շարադրվել է այսպես. «Եթե անձը ԱԺ կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ ՍԴ դատավոր պաշտոնավարելու ընթացքում, ապա ԲԴԽ անդամի լիազորությունների ավարտից հետո օրենքով կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկելիս համարվում է, որ նա կենսաթոշակի է անցել դատավորի պաշտոնից»: Նաեւ ընթացիկ վարձատրության հարցն է լուծվել այնպես որ ՍԴ-ից ԲԴԽ-ում հայտնված անձը ստանա այդ պահի ամենաբարձր աշխատավարձը: Հասկանալի է՝ ՍԴ անդամներն ամեն օր ԲԴԽ անդամ չեն դառնում, եւ ի սկզբանե ծրագրված էր, որ 70-ամյակը լրանալուց հետո Գագիկ Հարությունյանն անցում կկատարի ԲԴԽ: Հիմա նրա համար ապահովված է երջանիկ ծերությունը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: