«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ նախ հայտարարություն տարածեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը, որ դուրս է գալիս խմբակցությունից, ապա ՀՀԿ խմբակցության որոշումը տարածեցին՝ նրան հեռացնելու մասին։ Մենք տեղեկացանք, որ որոշումը չի կայացվել միաձայն, ձեռնպահ է եղել եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը, ով բացատրել է, որ Թորոսյանի հետ հարեւաններ են՝ ամեն օր իրար երես են նայում։ Թորոսյանի ճակատագիրն անցած շաբաթվա նիստում է որոշվել, սակայն, կուսակցության կանոնակարգի համաձայն, քվեարկությունը 7 օր հետո պետք է կազմակերպվեր։
Որոշումից հինգ պակաս հայտարարության մեջ Թորոսյանն ասել էր, որ լքում է խմբակցությունը՝ «հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իր եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաեւ իր քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը»։
Երեկ խմբակցությունից հեռացավ նաեւ Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը։ ՀՀԿ-ի համար դա եւս անսպասելի չէր, դեռ Նիկոլ Փաշինյանի ընտրության ժամանակ նա ցանկություն է ունեցել «կողմ» քվեարկելու, սակայն, որպեսզի ամեն ինչ «ճշտով» լինի, հետաձգել է որոշումը։ Չի բացառվում, որ նրանց հետեւողներ լինեն, անկախ պատգամավորների թիվը մեծանա։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: