Էդ ահել-ջահելները թող մի քիչ փորձառություն ձեռք բերեն. Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն այս կառավարության համար պատասխանատվություն չի ստանձնում, ՀՅԴ-ն ստանձնո՞ւմ է՝ հարցրինք Արմեն Ռուստամյանին։ «Իհարկե, ստանձնում ենք, կառավարության մաս ենք, չէ՞։ Մենք առաջարկներ ենք առաջ քաշել, որոնք պետք է ներառվեն կառավարության ծրագրի մեջ»։ Իսկ եթե ձեր առաջարկները չներառվե՞ն։ «Մենք կառավարության անդամ ենք, եւ անպայման պետք է ներառվեն»։

Բոլոր դեպքերում, խոսակցություններ կան, որ Դաշնակցությունն այլեւս ի վիճակի չէ «հասնել Սասուն՝ մտնել Վան»՝ հաղթահարել առաջիկա ընտրություններում 5 տոկոսը։ «Մենք որ չմտնենք, ուրիշ մտնող չի լինի, էդ ահել-ջահելները թող մի քիչ փորձառություն ձեռք բերեն, նոր խոսեն․ որ էսօր տեղի-անտեղի խոսում են, մարդիկ պտի փորձի արժեքը հասկանան»։

Սա ակնա՞րկ է նրանց։ «Իհարկե, կարող եք, իհարկե, կան, էդ իրենք որ ասում են՝ բացասական փորձ չունենք, էդ չի նշանակում, որ դրականն ունեն»։ ՀՅԴ-ն իրեն ավելի կոմֆորտ որտե՞ղ էր զգում՝ ՀՀԿ-ի՞ կողքին, թե՞ նորերի։ «Բոլոր տեղերում… մարդու կոմֆորտն իր ներսում է․ ես բանտում էլ էի ինձ կոմֆորտ զգում»։ Բա ինչո՞ւ դուրս եկաք։ «Ինչու… որովհետեւ ազատեցին։ Դռները բացել էին, հո չէի՞ մնա ներսում»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս