31 միլիոն դրամ՝ «BMW X4» ունենալու համար. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը նախորդ տարի 31 միլիոն դրամ է վճարել մեքենա գնելու համար, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Ըստ այդմ, Հարությունյանը 31 միլիոն 941 հազար դրամով ձեռք է բերել «BMW X4» մակնիշի ավտոմեքենա՝ միաժամանակ 2 միլիոն դրամով վաճառելով «VOLKSWAGEN TOUAREG 4.2» մակնիշի ավտոմեքենան:

Դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 59 միլիոն 600 հազար դրամ, 200 հազար եվրո ու 350 հազար ամերիկյան դոլար: Արդեն տարեվերջին փոփոխվել էին միայն դրամական միջոցները՝ դառնալով 27 միլիոն 658 հազար դրամ:

Պակաս գումարը գնացել էր նոր մեքենայի գնմանը: Տարեկան եկամուտները կազմել են 61 միլիոն 766 հազար դրամ, որից 6 միլիոն 528 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 4 միլիոն 273 հազար ու 50 միլիոն 965 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարներն են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս