Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ստվեր գոյություն չունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Նրա խոսքով, իրենց գործողությունները մշտապես միտված են եղել հենց ստվերի կրճատմանը:
Անդրադառնալով խոշոր ձեռնարկություններում, այդ թվում սուպերմարկետներում ընթացող ստուգումներին` ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց. «Բնական է, որ խոշորները պետք է լինեն թիրախում, քանի որ ապահովում են հարկային եկամուտների մեծ մասը: Կարծում եմ, որ հենց նրանց մոտ թվային առումով կարող են լինել հարկերի պակասի դեպքեր»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: