Ինչու է չեղարկվել Տաշիր ընկերության հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինչու է չեղարկվել Տաշիր ընկերության հետ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի մասով կնքված պայմանագիրը:

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր Տաշիր գրուպին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»,- նշեց նա:

Հարցին տեղեկություններ կան՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը, նախարարը պատասխանեց՝ բացարձակ սուտ է:

Արթուր Գրիգորյանը չմնարմասնեց, թե ինչ կետերի մասին է խոսքը, որոնք ձեռտու չէին պետությանը:




Լրահոս