Երեւանի որոշ փողոցներում արագաչափ սարքերը հանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ից Երեւանի որոշ փողոցներում արագաչափ սարքերը հանվել են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանվել են Արմենիա հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատվածում, Արտաշիսյան, Սարալանջի, Տիգրան Պետրոսյան, Ռուբինյանց փողոցներում տեղադրված արագաչափերը: Ավելին` Վանաձոր քաղաքում տեղադրված եւս երկու արագաչափ սարք հանվել է, Գորիսում նույնպես:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Նաեւ ՀՀ տարածքի բնակավայրերի` 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվել է:




Լրահոս