Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտումներ է իրականացնում պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնատար անձանց եւ խոշոր ընկերությունների կողմից պետությանը վնաս հասցնելու դեպքերով, ՀՀ պետական եկամուների կոմիտեում նոր գործընթաց է սկսվել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում հասկանալու համար, թե այս տարիներին ՊԵԿ-ում ինչեր են կատարվել:
Չի բացառվում, որ ԱԱԾ բացահայտումներից բացի բացահայտումներ իրականացվեն նաեւ նորանշանակ նախագահի կողմից, եւ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեն ՊԵԿ վարչության արդեն նախկին պետեր: Հիշեցնենք, որ Հաշվեքննիչ պալատն էլ իր հերթին, բացի տարեկան ծրագրով նախատեսված պետական մարմիններից, պատրաստվում է ՊԵԿ-ում ստուգումներ անցկացնել: Նման որոշում կայացվել էր ՀՊ օրերս տեղի ունեցած խորհրդի նիստում