Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերին հուշանվերներ հանձնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերի համար կազմակերպեց տոնական միջոցառում: Ջերմ և հաճելի մթնոլորտում բանկն իր մինորիտար բաժնետերերին հանձնեց հատուկ հուշանվերներ:

Միջոցառումը տեղի ունեցավ բանկի «Prive» մասնաճյուղում, որտեղ բանկի ներկայացուցիչները բաժնետերերին մանրամասն ներկայացրեցին պորտֆելային սպասարկման հնարավորությունը, որը ենթադրում է ներդրումներ բանկի ավանդներում, բաժնետոմսերում և պարտատոմսերում: Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով «Privé» մասնաճյուղի հաճախորդների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 անգամ:

Յունիբանկի զարգացման ռազմավարությունն ուղղված է Հայաստանում ներդրումային մշակույթի ձևավորմանը: Յունիբանկի բաժնետոմսերում ներդրումներ կատարելով, հասարակությունը ներգրավվում է բանկի կառավարման գործում և այդ կերպ նպաստում գործընթացն ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելուն ինչպես հաճախորդների, այնպես էլ ներդրողների համար: Հայաստանում առաջին IPO- ի, NASDAQ OMX Armenia -ում ցուցակման և բաժնետոմսերի հետագա թողարկումների արդյունքում բանկն ունի 173 մինորիտար բաժնետեր:

«Մենք բարձր ենք գնահատում հասարակության վստահությունը բանկի հանդեպ և համոզված ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը կշարունակվի երկար տարիներ: Ելնելով բանկի բարձր եկամտաբերությունից, ավելի շատ ֆիզիկական անձինք են պատրաստակամություն հայտնում դառնալու բանկի բաժնետեր: Մենք ուրախ ենք, որ մեր բաժնետոմսերը համարվում են երկարաժամկետ ներդրման գրավիչ և շահավետ գործիք: Դա վկայում է , որ մեր մինորիտար բաժնետերերը վստահ են բանկի կայուն ֆինանսական վիճակի, արդյունավետության և զարգացման հեռանկարների մեջ, – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:




Լրահոս