Խոշոր ընկերությունների ղեկավարներն անհանգիստ են. ամեն րոպե սպասում են ԱԱԾ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝  այս օրերին Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն անակնկալ կերպով այցելում են խոշոր ընկերություններ՝  ստուգումներ անցկացնելու նպատակով: Առաջին ընկերությունը «Նորֆոլկ» ընկերությունն էր, այսօր էլ բացահայտումներ եղան «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին բոլոր խոշոր ընկերությունների ղեկավարներն իրենց իրավաբաններին հանձնարարել են մանրակրկիտ ուսումնասիրել, ստուգել եւ ասել, թե ինչ իրավիճակ է ընկերությունում: Սա իրենց անհրաժեշտ է մեկ բանի համար՝ երբ ԱԱԾ-ն գա ստուգումների, հասկանան, թե ինչպես են պաշտպանվելու:




Լրահոս