Ինչպես երբեմնի կարկառուն ՀՅԴ-ականը տեղավորվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ԱԺ «Ելք» խմբակցության նոր պատգամավորներից Հովիկ Աղազարյանը ժամանակին եղել է ՀՅԴ-ական, ընդ որում` 1990թ. Գերագույն խորհրդում նա ՀՅԴ խմբակցության քարտուղարն է եղել: Այսօր, սակայն, Աղազարյանն անդամակցում է Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղազարյանը նշել է, որ թեեւ ժամանակին հեռացվել է ՀՅԴ-ից, սակայն հիմա նորմալ հարաբերություններ ունի նախկին կուսակցական ընկերների հետ: «1998 թ. ես հեռացվել եմ Դաշնակցությունից: Դրանից հետո բողոքարկել եմ դա, բայց իմ բողոքը չի ընդունվել, զղջումագիր եմ գրել, դա էլ չի ընդունվել: Եվ ես սպասել եմ մի քանի տարի` հույս ունենալով, որ ասելիք կարող եմ ունենալ քաղաքական դաշտում: Եվ երբ շփվեցի ՔՊ-ի երիտասարդ քաղաքական գործիչների հետ, տեսա, որ իմ տեսակետներն առավել շատ համընկնում են պարոն Փաշինյանի տեսակետների հետ»,- ասել է նա:

Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս