Առանձնակի դաժանությամբ սպանություն Սևանի թերակղզում. ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Սևանի քննչական բաժնի պետն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածի ինքնությունը»:

Մանրամասները` այստեղ:




Լրահոս