Ահազանգ. քաղաքացին փորձում է ցած նետվել շենքի 6-րդ հարկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին, ժամը 11:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 36 շենք 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:

Փրկարարները բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են Հ. Մ.-ին, ով գտնվել է նյարդային դյուրագրգիռ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը բնակարանի բնակիչներ՝ Հ. Մ.-ին և Գ. Ա.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:




Լրահոս