Մասիսի քաղաքապետարանը բողոքի ակցիա է իրականացնելու` ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի’ մասիսցիներ,հարգելի’ հարակից գյուղերի բնակիչներ,
Այսօր առավոտյան մամուլով տեղեկացանք, որ անօրինական,առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին:

Վստահեցնում ենք Ձեզ, որ ձերբակալության որևէ իրավական հիմք չկա, նրանք երբևէ չեն թաքնվել իրավապահ մարմիններից, չեն փորձել փախչել Հայաստանի Հանրապետությունից և զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ:
Դիմում ենք Մասիս քաղաքի և հարակից համայնքների բոլոր բնակիչներին, ովքեր նկատել և գնահատել են քաղաքապետի բարեխիղճ և սրտացավ աշխատանքը, այսօր ժամը 14-00ից մինև 14-30 ը հավաքվել Մասիսի քաղաքապետարանի դիմաց ` ի պաշտպանություն քաղաքապետի և փոխքաղաքապետի միջոցառումներ կազմակերպելու նպատակով»:




Լրահոս