ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու Արթուր Գևորգյանը դուրս եկավ ՀՀԿ-ից. մանդատը զոհաբերելու գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության համար ծանր օրերը դեռ նոր են սկսվում: ՀՀԿ շատ ներկայացուցիչներ տարիներ շարունակ թաթախված են եղել կոռուպցիոն տարբեր երեւույթների մեջ եւ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը համատարած ապօրինություններին ձեռնոց է նետում, բոլոր ՀՀԿ-ականներն այս կամ այն կերպ անցնում են տարբեր գործերով: Եվ որպեսզի կարողանան ջրից չոր դուրս գալ, պատրաստ են զոհաբերել իրենց կուսակցական մանդատը: Օրինակ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանի որոշումը կապվում է մի պատմության հետ:

Իհարկե, միգուցե նա իր պատճառներն է ունեցել այդպես վարվելու, սակայն չի բացառվում, որ այդ որոշումը կապված է նաեւ իր եղբոր կնոջ անվան հետ: Խոսքը Երեւանի թիվ 59 մանկապարտեզի տնօրեն Անուշ Գեւորգյանի և 285 հազար դոլարով այդ մանկապարտեզում արված վերանորոգման մասին է: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանատան ծրագրով վերանորոգման հետեւում իրականում այլ բաներ կան թաքնված, որոնք էլ այս օրերին ջրի երես են դուրս եկել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս