Ինչպես հայտնի է, այս խորհրդարանը գործում է նոր կանոնակարգ-օրենքով, որի նորամուծություններից մեկն էլ քննիչ հանձնաժողովի գոյությունն է: Ըստ այդմ` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում պատգամավորներին հնարավորություն է տրվում ԱԺ-ի լիազորությունների ներքո հարցերի քննարկման համար խորհրդարան հրավիրել պաշտոնատար անձանց, ստանալ բացատրություններ: ՀՀԿ-ի ներկայացուցիչները սա համարում էին շատ լավ գործիք ընդդիմության համար:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մինչ այժմ ոչ մի անգամ այն չի օգտագործվել: Նշենք, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ԱԺ-ի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք ԱԺ ներկայացնելու նպատակով: Հետաքրքիր է՝ իրեն ընդդիմադիր հայտարարած ՀՀԿ-ն կփորձի՞ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ գործածել այդ «զենքը», թե՞ ոչ: